Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Զատուլինը մեղմ է արտահայտվել՝ առանց Ղարաբաղի փլվում է ոչ միայն Կովկասը

Զատուլինը մեղմ է արտահայտվել՝ առանց Ղարաբաղի փլվում է ոչ միայն Կովկասը
07.07.2025 | 14:26

Զատուլինի հետ ինչպե՞ս չհամաձայնես։

Ասում է՝ Ղարաբաղը մեծ բուրգի փոքրիկ աղյուս էր, աղյուսը հանվեց, ողջ բուրգը փլուզվեց, все рухнуло...

Փաշինյանի օրոք կորցնում ենք Հայաստանը։

Ասում է՝ Եվգենի Պրիմակովը ժամանակին չհանդիպեց Քոչարյանին՝ նրան համարելով ահաբեկիչ։ Պրիմակովը համոզված էր, որ Հեյդար Ալիևի հետ ընկերությունը ավելի կարևոր է:

Ի՞նչն է կարևոր Զատուլինի խոստովանանքում։

Այն, որ խնդիրը Նիկոլը չէ, Հայաստանի նկատմամբ այսօրվա վերաբերմունքը եղել է միշտ, նույնիսկ՝ Քոչարյանի օրոք։ Ո՞վ էր Պրիմակովը. այդ անհասկանալի ծագմամբ չեկիստը Պուտինի կուռքերից է, արտաքին քաղաքականության գուրու։

Վերջին տարիներին կարծիքներ հնչեցին, որ Եվգենի Մաքսիմիչը ամերիկյան լրտես էր։

Ինչևէ, սա չէ էականը։ Կարևոր է կրկին և երբեք չտրվել սին էմոցիաներին և դառնալ ռուսական պրոքսի։ Չի գնահատվելու, քցելու և ծախելու են, հայի գինը չգիտեն։

Զատուլինը մեղմ է արտահայտվել՝ առանց Ղարաբաղի փլվում է ոչ միայն Կովկասը:

Առանց Հայաստանի իրար պիտ զարնեն մեր երեք հարևան փսևդոկայսրությունները:

Ահռելի Եվրասիան նստած է փոքրիկ Հայաստանի վրա...

Արա Արայան

Դիտվել է՝ 9323

Մեկնաբանություններ